Այսօր գիշերն անց՝ տեղական ժամանակով 04:30-ից տեղի ունենցավ տարվա գլխավոր իրադարձություններից մեկը խաղային աշխարհում: Խոսքն իհարկե The Game Awards 2023-ի մասին է: Թե ինչ անոնսներ են սպասվում մեզ բոլորիս ու թե ինչ խաղեր ենք խաղալու 2024 թվականին, իմացանք հենց այս միջոցառման ընթացքում: Դե իսկ մենք էլ այս հոդվածում տեքստային ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեցինք խաղային թրեյլերները և այլ մանրամասներ, կապված այս ու այն խաղերի հետ: Առանձին հոդվածով էլ ներկայացնում ենք TGA 2023-ի հաղթողներին:


The Game Awards-ի նախընտրական շոուն սկսվեց Brothers: A Tale of Two Sons խաղի ռիմեյքի անոնսով: Գրաֆիկան զգալիորեն բարելավվել է օրիգինալի համեմատ՝ այն դարձնելով ավելի սինեմատիկ։ Խաղի թողարկումը տեղի կունենա փետրվարի 28-ին PS5-ում, Xbox Series S|X-ում և PC-ում:

Pony Island 2 Panda Circus-ը հանդիսանում է Inscryption-ի հեղինակների նոր նախագիծը: Խաղի մասին այս պահին մանրամասներ չկան: 

Shin Megami Tensei: Persona 3 ռեմեյքի ստեղծողները ներկայացրել են նոր թրեյլերը։ Խաղը կթողարկվի փետրվարի 2-ին PC-ում, PlayStation-ում և Xbox-ում (ներառյալ Game Pass-ը):

Dead Cells-ի հեղինակները ներկայացրեցին նոր խաղը՝ Windblown անվանումով: Այս նախագիծը նույնպես Rogue-like ժանրին է պատկանում, սակայն այս անգամ առաջարկում է եռաչափ տարածություն և համատեղ անցման հնարավորություն: Խաղի վաղաժամ հասանելիությունը կբացվի 2024 թվականի սկզբին:

Metaphor: ReFantazio — The Royal Tournament-ը հասանելի կդառնա 2024 թվականի աշնանը:

God of War: Ragnarok-ի հեղինակները ներկայացրեցին անվճար DLC՝ Valhalla ենթավերնագրով: Խաղային լրացումը հասանելի կդառնա PS4 ու PS5 կոնսոլների համար, դեկտեմբերի 12-ից, անվճար:

Հայտնի դերասան Մեթյու Մակկոնահին ներկայացրեց գիտաֆանտաստիկ սեթինգում Exodus խաղի անոնսը: Առանցքային դերերից մեկը մարմնավորել է հենց Նա: Խաղը ստեղծվում է PS5, Xbox Series ու PC խաղային սարքերի համար:

Ավելի վաղ արդեն հրապարակվել էր Prince of Persia: The Lost Crown-ի գեյմփլեյ-թրեյլերը, սակայն TGA-ում Ubisoft-ը պաշտոնապես ցուցադրես դա ևս մեկ անգամ: Խաղը հասանելի կդառնա 2024 թվականին՝ PlayStation, Xbox, Nintendo Switch և PC խաղային սարքերի համար:

Senua's Saga: Hellblade II-ի հեղինակները ցուցադրեցին նոր թրեյլեր, սակայն թողարկման ստույգ ամսաթիվ կրկին չնշեցին Ninja Theory-ում: Խաղը հասանելի կդառնա 2024 թվականին:

Իկումի Նակամուրան, ով «հայտնի» դարձավ ու սիրվեց խաղային համայնքի կողմից Ghostwire: Tokyo խաղի մշակման ժամանակ՝ խաղի հայտարարւոյթունից առաջ, կրկին TGA-ում էև և այս անգամ ներկայացրեց նոր խաղ - Kemuri էքշնը:

Ori and the Blind Forest-ի մշակողները ցուցադրեցին No Rest for the Wicked դերային էքշնը: Moon Studios-ն այս խաղի մասին առավել մանրամասն կպատմի 2024 թվականի մարտի 1-ին: Նախագիծը թողարկվելու է Xbox Series X|S, PS5 և PC համակարգերի համար:

Jet Set Radio, Shinobi, Golden Axe, Streets of Rage և Crazy Taxi խաղերի՝ հավաքածույի տեսքով թրեյլերը SEGA ընկերության կողմից:

Until Dawn-ի մշակողները ներկայացրեցին նոր խաղ Dead by Daylight խաղային աշխարհից: Ապագա նախագիծը ստացել է The Casting of Frank Stone վերնագիրը: Թողարկումը սպասվում է 2024 թվականին:

Team Ninja-ն ներկայացրեց Nioh-ին բավական նման, բայց նոր անվանումով խաղ: Rise of the Ronin-ը կթողարկվի 2024 թվականի մարտի 22-ին: Նախապատվերները կբացվեն դեկտեմբերի 14-ից: Խաղը ստեղծվում է PS5 կոնսոլի համար:

Հիդեո Կոջիման ցուցադրեց իր նոր խաղի թիզերը: Խաղը կրում է OD վերնագիրը: Խաղը ստեղծվում է Microsoft-ի և նրա ամպային տեխնոլոգիաների աջակցությամբ: Նախագիծն իրենից ներկայացնում է և խաղ, և կինո։

Jurassic Park Survival-ը հորրոր է, որտեղ հարկավոր է ողջ մնալ և չդառնալ դինոզավրերի կերակուրը:

Ֆենթզի դերային էքշն Black Myth: WuKong-ից ցուցադրվեց սինեմատիկ թրեյլեր՝ գեյմփլեյի ուղեկցությամբ: Խաղի հիմքում ընկած է «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» ստեղծագործությունը: Խաղը հասանելի կդառնա 2024 թվականի օգոստոսի 20-ին:

Հերթական թրեյլերներից մեկը Suicide Squad: Kill The Justice League խաղից: Թողարկումը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 2-ին՝ PS5, Xbox Series և PC խաղային համակարգերի համար:

Սինեմատիկ թրեյլեր Banishers: Ghosts of New Eden խաղից: Մշակվում է Dontnot ստուդիայի կողմից: Թողարկումը կկայանա 2024 թվականի փետրվարրի 13-ին՝ PS5, Xbox Series և PC խաղային սարքավորումների համար:

EA-ը ներկայացրեց Tales of Kenzera: ZAU էքշն-պլատֆորմերը: Նախագիծը հասանելի կդառնա 2024 թվականի ապրիլի 23-ին:

Don’t nod-ը (Life is Strange), ներկայացրեց Lost Records: Bloom & Rage արկածային խաղը: Թողարկումը սպասվում է 2024 թվականի վերջ՝ PS5, Xbox Series և PC խաղային սարքավորումների համար:

Skull & Bones-ը պաշտոնապես հասանելի կդառնա 2024 թվականի փետրվարի 16-ին: Այս մասին հայտարարել է Ubisoft-ը՝ նոր թրեյլերի տեսքով:

Arkane ստուդիան մշակում է Marvel’s Blade խաղը: Սա առաջին դեմքից նհատական անցման էշքն է, որի գործողությունները տեղի են ունենում Փարիզում:

Last Sentinel-ը խաղային արդյունաբերության վետերանների, մասնավորապես Rockstar-ի նախկին աշխատակիցների ու այլ ստուդիաների աշխատողների առաջին խաղն է նոր հիմնած ստուդիայում:

The First Descendant խաղի թրեյլերն է: Նմա՞ն էր Death Stranding-ին:

Warhammer 40,000: Space Marine II-ը հասանելի կդառնա 2024 թվականի սեպտեմբերի 9-ին: Այս առթիվ նաև նոր թրեյլեր:

Mecha Break-ը հավանաբար դուր կգա այն խաղացողներին, ովքեր անցել են Armored Core VI-ը:

Den of Wolves-ը շութեր է գիտաֆանտաստիկ սեթինգում, որը ստեղծվում է 10 Chambers ստուդիայի կողմից:

Asgard’s Wrath 2-ը VR-նախագիծ է: Այն ստեղծվում է բացառապես Quest-սաղավարտների համար և հասանելի կդառնա դեկտեմբերի 15-ին:

Exoborne-ը էքշն թրեյլեր է, որից ցուցադրվեց սինեմատիկ թրեյլեր: Խաղն ըստ ժանրի շութեր է բաց աշխարհում: Թողարկման ամսաթիվ դեռ չունի:

No Man's Sky-ի հեղինակներն էլ նոր խաղ են ստեղծում Light No Fire անվանումով: Առաջարկում են կրկին բաց աշխարհ, վիշապներով թռիչքներ, բազմամասնակցային ռեժիմ և այլն:

The Finals պայմանականորեն անվճար շութերը հասանելի է դարձել խաղային մրցանակաբաշխության ժամանակ և հեղինակները բացահայտել են նոր թրեյլերը: Խաղի մշակմամբ զբաղվում են DICE ստուդիայի վետերանները՝ Embark ստուդիայում: Խաղը հասանելի է Անհատական Համակարգիչների և PS5, Xbox Series կոնսոլների համար: Բաց բետային մասնակցել են 7.5 միլիոն խաղացողներ:

The Finals-ում թողարկման հետ մեկտեղ սկսվում է առաջին սեզոնը՝ մարտական անցագրով և կոսմետիկ բովանդակությամբ։

Monster Hunter Wilds-ը սերիայի նոր մասն է: Capcom-ն ապագա խաղի մասին ավելին կպատմի 2024 թվականին: Թողարկումը սպասվում է 2025 թվականին: