Epic Games-ը ներկայացրել է Fortnite-ում նոր ռեժիմի թրեյլերը, որը ստեղծվել է LEGO կոնստրուկտոր արտադրող ընկերության հետ համատեղ քրոսովերի շրջանակում: Սինեմատիկ հոլովակը հրապարակվել Է YouTube-ում:

Թրեյլերն արտացոլում է LEGO նոր ռեժիմի խաղային ընթացքը: Դրանում կերպարները կվերածվեն հայտնի պլաստիկ մարդկանց, իսկ բոլոր գործիքներն ու շինությունները նման կլինեն կոնստրուկտորների։ Ընդ որում, մարտական գործողությունները տեղի կունենան նոր քարտեզի վրա։

LEGO ռեժիմը հայտարարվել է դեկտեմբերի 3-ին: Fortnite-ը նոր ոճով հնարավոր կլինի խաղալ դեկտեմբերի 7-ից։ Սա կլինի առանձին ռեժիմ, որը հասանելի կլինի արքայակն մարտի հիմնական ընտրացանկում: