Netflix առցանց կինոթատրոնը և Capcom ընկերությունը ներկայացրել են Devil May Cry խաղային շարքի անիմեի անոնսային թրեյլերը: Առաջիկա էկրանավորման առաջին կադրերով տեսահոլովակի ցուցադրությունը տեղի է ունեցել DROP 01 շնորհանդեսի շրջանակներում։

Թրեյլերում ներկայացրել են միայն Devil May Cry սերիալի գլխավոր հերոս Դանթեին։ Անիմեի պատրաստմամբ զբաղվում է Studio Mir-ը, որը թողարկել է DOTA: Dragon Blood-ը:

Էկրանավորման մասին այլ մանրամասներ Netflix-ի ներկայացուցիչները չեն հայտնել։ Աշխատանքի հետ կապված լուրեր համացանցում շրջանառվում էին դեռ 2018 թվականի նոյեմբերից։