Sony Interactive Entertainment (SIE)-ի ղեկավար Ջիմ Ռայանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ պաշտոնը կլքի 2024 թվականի մարտի վերջին:

Ներկայիս ղեկավարն ընդգծել է, որ իրեն շատ է դուր գալիս ինչպես SIE-ն, այնպես էլ PlayStation-ի համայնքը, սակայն «վերջին շրջանում նրա համար ավելի ու ավելի է դժվարանում գտնել ճիշտ հավասարակշռություն Մեծ Բրիտանիայում անձնական կյանքի և ԱՄՆ-ում աշխատանքի միջև»: Նա շատ հպարտ է ընկերության գրանցած հաջողություններով և լավատես է ընկերության ապագայի նկատմամբ։

Sony-ում իր կարիերան Ռայանը սկսել էր 1994 թվականին, իսկ PlayStation-ի նախագահի պաշտոնը Նրան բաժին է հասել 2019-ին։ Նրա օրոք թողարկվել է PlayStation 5-ը, որի վաճառքն արդեն գերազանցել է 40 միլիոնն ամբողջ աշխարհում։

2024 թվականի ապրիլի 1-ից SIE-ի ժամանակավոր գործադիր տնօրենը կլինի Sony Group-ի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն Հիրոկի Տոտոկին։