Sony ընկերությունը ներկայացրել է այն խաղերը, որոնք PlayStation Plus-ում հասանելի կլինեն օգտատերերին հոկտեմբեր ամսվա ընթացքում: Ըստ այդմ, խաղացողները կկարողանան անվճար ստանալ Farming Simulator 22-ը, The Callisto Protocol-ը և Weird West-ը:
Այս խաղերի անվճար հասանելիությունը կբացվի հոկտեմբերի 3-ից, եթե առկա է ցանկացած մակարդակի PS Plus ակտիվ բաժանորդագրությունը: Ներկայացված բոլոր նախագծերը հասանելի են ինչպես PlayStation 4-ի, այնպես էլ PlayStation 5-ի համար: Հավաքածուն հասանելի կլինի մինչև նոյեմբերի 6-ը: