Sony-ն ներկայացրել է Horizon Forbidden West խաղի՝ ԱՀ-տարբերակը, որը կթողարկվի 2024 թվականի սկզբին։ PS5 կոնսոլում խաղի թողարկումը տեղի էր ունեցել մոտ երկու տարի առաջ:
Խաղի ապագա տարբերակի մշակման աշխատանքներով զբաղվում է Nixxes Software ընկերությունը: Forbidden West-ն արդեն էջեր ունի Steam-ում և EGS-ում։ Համակարգչի վրա կթողարկվի Complete Edition հրատարակությունը, որտեղ կներառվի Burning Shores հավելումը։ DLC-ի գործողությունները ծավալվում են հիմնական սյուժեյից հետո։
PS5-ում Complete Edition-ը կթողարկվի հոկտեմբերի 6-ին: Այն կներառի նաև թվային արտ-գիրք, կոմիքս, սաունդթրեք և խաղային բոնուսներ: Հրատարակության արժեքը կկազմի 60 դոլար։
Horizon Forbidden West-ի թողարկումը PS5-ում և PS4-ում տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 18-ին: Metacritic-ում խաղի միջին գնահատականը կազմել է 88 միավոր 100-ից՝ ըստ լրագրողների, և 7.9 միավոր 10-ից՝ ըստ կայքի օգտատերերի: