Overwatch 2-ի մշակողները պաշտոնապես հայտնել են, որ խաղի յոթերորդ մրցաշրջանում հասանելի կդառնա նոր քարտեզ, որը ստացել է Սամոա (Samoa) անվանումը և որը տեղ կգտնի Control ռեժիմում։

Քարտեզի վերաբերյալ մանրամասները կբացահայտվեն հոկտեմբերի 1-ին՝ Overwatch League-ի եզրափակչի շրջանակում, իսկ մինչ այդ հեղինակները ներկայացրել են նոր արևադարձային վայրի սքրինշոթը։

Բացի այս, ստեղծողները հիշեցրել են Assault ռեժիմի ժամանակավոր վերադարձի մասին՝ ի նշան խաղի հերթական ամենամյա իրադարձության (Overwatch 2 Anniversary 2023)։ Միջոցառումն արդեն մեկնարկել է և այն արդիական կլինի մինչև հոկտեմբերի 9-ը:

Յոթերորդ սեզոնի մեկնարկը սպասվում է հոկտեմբերի սկզբին: Դատելով արտահոսքից՝ խաղացողներին սպասում է ոչ միայն նոր քարտեզ և կոսմետիկ իրեր, այլև քրոսովեր Diablo IV-ի հետ: