Հետազոտություն է անցկացվել պարզելու համար, թե ինչպես է համեմատվում տեսախաղերում արական և իգական կերպարների երկխոսությունները: Արդյունքները հրապարակվել են The Royal Society ամսագրում:

Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են 50 RPG(դերային խաղերի) ավելի քան 13.5 հազար կերպարների երկխոսությունները, որոնցից միայն 30-ն են հայտնվել ոչ տղամարդ, ոչ կին կատեգորիայում և չեն հայտնվել ընդհանուր վիճակագրության մեջ: Խաղերի շարքում եղել են Final Fantasy, Persona, Mass Effect, The Elder Scrolls, Dragon Age, Horizon Zero Dawn, Star Wars: Knights of the Old Republic, Stardew Valley և այլ նախագծերը: Ուսումնասիրությունից հետո գիտնականները կազմել են վիճակագրություն՝ հաշվի առնելով ստացված տվյալները, ինչպես նաև հարցում են անցկացրել խաղացողների շրջանում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ խաղերի 94%-ում միջին հաշվով տղամարդիկ ավելի հաճախ են խոսում, քան կանայք: Կին կերպարների արտահայտությունները կազմում են ընդհանուր վիճակագրության միայն 35.1%-ը: Գիտնականները նման ցածր տոկոսը կապում են այն բանի հետ, որ RPG-ի կերպարների ավելի քան 70.6%-ը տղամարդ կերպարներ են և համապատասխանաբար, նրանց ավելի շատ երկխոսություն է նշանակվում: Միևնույն ժամանակ, խաղերի հեղինակները միջին հաշվով ավելի քիչ արտահայտություններ են տալիս ոչ միայն գլխավոր հերոսուհիներին, այլև երկրորդական հերոսներին: Օրինակ, The Elder Scrolls IV: Oblivion-ում ոչ սյուժետային NPC կանայք միջին հաշվով ասում են մի քանի արտահայտություն, իսկ տղամարդիկ՝ չորս անգամ ավելի մեծ և բազմազան: