Տվյալագետ և ինսայդեր Թեյլեր Մակվիկերը հայտնում է, թե Counter-Strike 2 շութերի կոդում հիշատակվում է Valve ընկերության երևի թե բոլոր ժամանակաների ամենացանկալի ու սպասված խաղի մասին հիշատակություն: Խոսքը վերաբերվում է Half-Life 3-ին: Այս մասին առավել մանրամասն Նա խոսել է Յութուբի տեսանյութերից մեկում, որի հղումը տեսնում եք ներքևում:

CS2-ում միլոնավոր տողեր կան, որոնք պետք է տվյալազերծվեն ու հա՝ Half-Life 3-նել է այստեղ հիշատակվում:

Ավելի վաղ Counter-Strike 2-ի ֆայլերում տողեր են հայտնաբերվել, որոնցում հիշատակվում են նաև ընկերության չհայտարարված այլ նախագծերը։ Մասնավորապես, խոսքը ԼLeft 4 Dead 3-ի մասին է ու Dota 2-ից ինչ-որ դերային խաղի: Վերջինը նույնիսկ աշխատանքային անվանում չունի: Միևնույն ժամանակ, հայտնի չէ, արդյոք Valve-ն իսկապես աշխատում է այդ խաղերի վրա, թե դրանք պարզապես գոյություն ունեցող նախագծերի համակարգի անուններն ու պարամետրերն են: