Far Cry 5-ում խաղացողների թվի մասին Ubisoft-ի մշակողները կիսվել են ֆրանշիզայի պաշտոնական Twitter-ում։ 2023 թվականի մարտի 27-ի դրությամբ բաց աշխարհով այս էքշն-շութերից օգտվել են 30 միլիոն խաղացողներ՝ թողարկումից հինգ տարի անց: Խաղը թողարկվել էր 2018 թվականի գարնանը։

Նման արդյունքի Far Cry 5-ին հաջողվել է հասնել Game Pass և PS Plus բաժանորդային ծառայությունների միջոցով, երբ խաղը մուտք գործեց տվյալ հարթակներ, ինչպես նաև «անվճար հանգստյան օրերի» ակցիայի շնորհիվ։

Հեղինակները շնորհակալություն են հայտնել երկրպագուներին աջակցության համար և հիշեցրել, որ խաղը վերջերս թարմացում է ստացել PS5-ի և Xbox Series X|S-ի համար: Ընթացիկ սերնդի կոնսոլների վրա թարմացման թողարկումից հետո շութերը գործարկվում է 60 fps-ով։