Մի շտապեք անհանգստանալ, խոսքը հայտնի արքայական մարտ Fortnite-ի մասին չէ: Epic Games-ն ունի ևս մեկ արքայական մարտ՝ Rumbleverse անվանումով: Այս նախագիծը թողարկվել էր վեց ամիս առաջ և կարճ ժամանակ անց ընկերությունը որոշել է դադարեցնել հետագա աջակցությունն ու անջատել սերվերները մինչև փետրվարի վերջը:

Rumbleverse-ի մոտալուտ փակման մասին լուրը գալիս է հեղինակավոր ինսայդեր Թոմ Հենդերսոնից։ Պաշտոնապես Epic Games-ը և Iron Galaxy ստուդիան դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: Արտահոսքի հեղինակը չի բացահայտել նախագծի փակման մանրամասները, սակայն, նրա խոսքով, դա արդեն վերջնականապես ընդունված որոշում է։

Tumbleverse-ը թողարկվել է 2022 թվականի օգոստոսին Համակարգիչների և կոնսոլների համար։ Նախագիծն առաջարկում էր 40 խաղացողների համար նախատեսված մարտեր, որտեղ որպեզ զենք հանդիսանում էր կերպարների յուրահատուկ հմտություններն ու շրջակա միջավայրից ցանկացած իմպրովիզացված միջոցները։ Չնայած հետաքրքիր գաղափարին և free-to-play ձևաչափին, նախագիծը մեծ ժողովրդականություն չի վայելել: