WWE-ի գերաստղ Զելինա Վեգան կհայտնվի Street Fighter 6-ում որպես ներխաղային մեկնաբան, ինչի մասին հայտնել են խաղի մշակողները։  Հրապարակված տեսանյութում կարելի է լսել մարզուհու հնչեցրած արտահայտությունների օրինակներ։

Անոնսի պատվին Զելինա Վեգան մասնակցել է Royal Rumble ըմբշամարտի շոուին՝ Street Fighter-ի մարտիկներից մեկի՝ Ջուրիի հագուստով։

Վեգան բացահայտել է, որ վաղ մանկությունից խաղում է Street Fighter շարքը և դեռ հիշում է, թե ինչպես էր միշտ հաղթում եղբորն իր սիրելի հերոսով խաղալիս: Ու նա ուրախ է, որ մասնակցություն է ունենում հայտնի խաղի ստեղծմանը։

Street Fighter 6-ը կթողարկվի 2023 թվականի հունիսի 2-ին PC, PS5, PS4, Xbox Series X|S և Xbox One-ում: