Rocket League-ի ձմեռային մրցաշրջանը ավարտված է։ Տարին սկսվել էր Winter Open տարածաշրջանային առանջնությամբ։ 4 երկրամասերում որոշվել էին համապատասխան հաղթողները։ Խաղերն ընթացել են Հունվարի 27 -ից 29-ը։ Արդյունքում ՝ հաղթող թիմերը հնարավորություն են ստանում մասնակցել RLCS Winter Major-ին։ Վերջինս տեղի կունենա ապրիլին։ Այնուհետև սպասվում է նրա աշխարհի առաջնությունը՝ այս տարվա օգոստոսին։ 

Karmine Corp-ը անցավ բավականին դժվար մրցակիցներով լի փուլերով։ Նրանք սկզբում հանդիպեցին Team Vitality-ին՝ խննվվաըհւբ փուլում, որտեղ գրանցվեց առաջին պարտությունը։ Այնուհետև տեղի ունեցավ Vertigo Esports-ի դեմ հանդիպումը, որին հետևեցին G1-ի և German Amigos-ի հետ կիսաեզրափակիչները։ Այս փուլերն էլ հաջողությամբ ավարտվեցին Karmine Corp-ի համար ու նրանք կրկին հանդիպեցին Team Vitality-ին՝ այս անգամ արդեն գրանդ եզրափակիչում։  Արդյունքում թիմը վաստակում է 30,000 դոլար, ինչպես նաև 20 RLCS միավորներ։