Esports Charts վերլուծական պորտալը հրապարակել է PUBG Global Championship 2022-ի դիտումների ամփոփ վիճակագրությունը, որն անցկացվել է նոյեմբերի 1-20-ը Դուբայում։

Մրցաշարը գագաթնակետին առավելագույնը հավաքել է 184 հազար հանդիսական: Միջին հաշվով, մրցումների յուրաքանչյուր խաղային օրը միաժամանակ դիտել է 104 հազար մարդ: Առաջնությունն եթերում անցկացվել է 70 ժամ և հավաքել է ավելի քան 7 միլիոն ժամ դիտում։ Համեմատության համար նշենք, որ PGC 2021-ն իր գագաթնակետին հավաքել էր առավելապես 189 հազար հանդիսատես, իսկ PUBG Nations Cup 2022-ը՝ 239 հազար:

PUBG Global Championship 2022-ի հաղթողն էր դարձել Natus Vincere-ը, ստանալով մեկ միլիոն դոլար մրցանակային գումար։