Vampire Survivors-ի 1.0 տարբերակի թողարկումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին: Այս մասին poncle ստուդիայի մշակողները հայտարարել են թվային Steam խանութում՝ նախագծի պաշտոնական ֆորումում։

Հոկտեմբերի 20-ին խաղացողներին հասանելի կլինի Vampire Survivors-ի ամբողջ պլանավորված հիմնական բովանդակությունը: Մշակողները կավելացնեն նոր նվաճումներ ու կփոխեն որոշ առկա խաղային նվաճումների ստանալու պայմանները: Բացի այդ, խաղը կունենա նոր պաշտոնական տեղայնացման լեզուներ: Այլ մանրամասներ կհաղորդեն հոկտեմբերի 7-ից սկսած։

Vampire Survivors-ը rogue-lite է՝ վամպիրական սեթինգում, որտեղ խաղացողները պետք է պայքարեն հրեշների ոհմակի դեմ՝ պահպանելով իրենց գոյությունը մինչև լուսաբաց: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Vampire Survivors-ը դարձել էր Steam Deck-ում ամենատարածված խաղը: