Թոմ Հենդերսոնի աղբյուրները փոխանցում են, թե Need for Speed խաղային սերիայի ապագա ու նոր խաղը՝ Need for Speed Unbound-ը հասանելի կարող է դառնալ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին:

Նույն աղբյուրը հայտնում է, թե խաղի անոնսը պետք է կայանա շուտով՝ առաջիկա շաբաթների ընթացքում, ավելի ստույգ՝ գալիք երկու շաբաթներին: Հայտնում են նաև, որ թրեյլերի տևողությունը կլինի 1 ոպե և 30 վայրկյան ու որն ուղեկցվելու է ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ի կատարումով: Խաղի թողարկումը նախատեսված է PC, Xbox Series և PS5 պլատֆորմաների համար: