TheGhostofHope մականունով ինսայդերը փոխանցում է, թե Call of Duty: Warzone 2-ի թողարկումից հետո օրիհգինալ մասից՝ Call of Duty: Warzone-ից կհեռացվեն երկու խաղաքարտեզներ, որոնք են Rebirth Island-ն ու Fortune's Keep-ը:

Ինսայդերական տեղեկատվությանն ուշադրություն է դարձրել հայտնի մեկ այլ ինսյադեր Թոմ Հենդերսոնը, ով թեպետ տարօրինակ է անվանել այդ որոշումը, սակայն հավանական է համարել նման իրադարձության զարգացումը: Տարօրինակ, քանի որ երկու քարտեզներն էլ բավական սիրված են ու տարածված են խաղացողների կողմից:

Թոմ Հենդերսոնը հնարավոր է համարում, որ Rebirth Island ու Fortune's Keep քարտեզները հետագայում կավելացնեն Warzone 2-ում՝ այս կերպ խաղացողների ներգրավում ապահովելով արքայական մարտի երկրորդ մասում:

Call of Duty: Warzone 2-ի թողարկումը սպասվում է նոյեմբերի 16-ին՝ DMZ ռեժիմի հետ միասին