EA-ը հերթական տեսանյութն է ներկայացրել ֆուտբոլային սիմուլյատոր FIFA 23-ից, այս անգամ էլ կենտրոնանալով խաղային ռեժիմներ Pro Clubs ու Volta-ի առանձնահատկությունների վրա:

Մասնավորապես, այժմ նրանց միջև առկա է ընդհանուր պրոգրես, իսկ սա նշանակում է, այն փորձը, որը կվաստակի խաղացողը, կտարածվի երկու ռեժիմների վրա: Անհատականացման և սեզոնների պրոգրեսը նույնպես ընդհանուր կլինի երկու ռեժիմների համար: Վաստակած միավորները կարելի է ծախսել այնպիսի կոսմետիկ իրերի վրա, ինչպիսիք են կոշիկը և այլն, թեև Volta-ն ունի բացառիկ պարգևներ: Pro Clubs ռեժիմում խաղացողներին թույլ կտան դաջվածքներ անել ֆուտբոլիստների վրա:

Pro Clubs-ում ավելացրել են առավելագույն խաղային մակարդակը 25-ից մինչև 100 աստիճանին հասցնելով, որպեսզի խաղացողների զարգացումն ավելի արագ առաջ շարժվի: Ունակությունները նույնպես հնարավոր կլինի բացել ավելի վաղ, քան FIFA 22-ում: Հեղինակներն ավելացրել են նաև չորս նոր տարրեր, երկուսն ազդում են խաղի պաշտպանության վրա, իսկ մյուս երկուսը նախատեսված են հարձակման համար:

FIFA 23-ը հասանելի կդառնա սեպտեմբերի 30-ից PlayStation, Xbox ու PC պլատֆորմաների համար: