Zynga-ի հետ գործարքի փակումից հետո իր առաջին զեկույցում ֆինանսական ցուցանիշներով է կիսվել խաղային հրատարակիչ Take-Two-ն: Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ արդյունքները «ուժեղ» են եղել՝ չնայած վնասներին, ինչպես նաև ներկայացրել են խաղային հիմնական ֆրանշիզաների վաճառքի տվյալների մասին թարմացված տեղեկություն:

Ընդհանուր թվեր

  • T2-ի եռամսյակային հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36 տոկոսով և հասել 1,1 մլրդ դոլարի
  • Ընկերությունը կրել է 104 միլիոն դոլարի վնաս (գործառնական վնաս՝ 37,4 միլիոն), ինչը հայտնվել է սպասումների սահմաններում: Ղեկավարները պարզաբանել են, որ ծախսերն ավելացել են ավելի քան կրկնակի, իսկ ընդհանուր տնտեսական իրավիճակը բարդացել է
  • 2021 թվականի համեմատությամբ վաճառքներն աճել են 41 տոկոսով և հասել 1 մլրդ դոլարի, որից 95 տոկոսը բաժին է ընկել «թվային» տարբերակներին
  • DLC-ի և միկրոտրանզակցիաների վաճառքից ստացված հասույթը աճել է 48%-ով ու կազմել է մոտ 730 մլն դոլար
  • Take-Two-ն շարունակում է ընդլայնել աշխատատեղերը: 2022 թվականի մարտի դրությամբ կորպորացիայում ու նրա ստուդիաներում աշխատել է ավելի քան 6 հազար մարդ

Խաղերից տվյալներ

  • Firaxis-ի խաղը՝ Marvel's Midnight Suns-ը կրկին հետաձգվել է: Նոր ժամանակացույցով խաղը թողարկվելու է նախատեսվածից ուշ՝ առանց ստույգ օրվա: Ըստ նախապես հայտարարվածի, այն պետք է դուրս գար հոկտեմբերին: Խոստացել են թողարկումը կայացնել մինչև ֆինանսական տարվա ավարտը, այսինքն՝ մինչև 2023-ի մարտի վերջը
  • Խաղի թողարկումն ընդ որում վերաբերվում է Անհատական Համակարգիչների ու ժամանակակից կոնսոլներին, իսկ PS4, Xbox One և Nintendo Switch տարբերակները հասանելի կդառնան շատ ավելի ուշ
  • Ներդրողների հետ զրույցի ընթացքում Take-Two-ն նշել է, որ անորոշ ժամանակով հետաձգել է նաև ինչ-որ չհայտարարված խաղ: Այն դուրս կգա հաջորդ ֆինանսական տարում՝ 2023-ի ապրիլից ոչ շուտ: Հայտնի չէ, թե հատկապես ինչ նախագծի մասին է խոսքը գնում
  • GTA V-ն երեք ամիսների ընթացքում վաճառվել է 5 մլն օրինակով և ընդհանուր վաճառքները կազմել են 170 մլն օրինակ: Ընդհանուր սերիան վաճառվել է 380 մլն օրինակով
  • Red Dead Redemption 2-ը վաճառվել է 45 մլն օրինակով, ընդհանուր սերիան՝ 68 մլն
  • NBA 2K22-ը վաճառվել է 12 մլն օրինակով, իսկ ընդհանուր ֆրանշիզան՝ 125 մլն օրինակով