FURIA-ն մեկ միլիոն դոլար կներդնի Մայամիում կիբերսպորտի կենտրոնի բացման համար: Տեղեկության մասին հայտնում է Esports Insider-ը։

500 քառակուսի մետր մակերեսով հարթակում կտեղակայվեն համակարգչային ակումբ, հագուստի խանութ և մերչ, երկրպագուների համար նախատեսված տարածք, որտեղ նրանք կկարողանան դիտել թիմերի խաղերը, ինչպես նաև տարբեր միջոցառումների անցկացման գոտիներ կսահմանվեն: Այս ամենը նախատեսում են բացել 2022 թվականի աշնանը:

FURIA Esports-ի գլխավոր տնօրեն Անդրե Աքարին նշել է, որ սա միակ նախագիծը չէ, որը նախատեսել էր ակումբը։ Նմանատիպ հարթակի բացումը տեղի կունենա նաև Բրազիլիայում։ Բացի այդ, կազմակերպության ղեկավարությունը չի բացառում, որ նույն կենտրոնն ավելի ուշ կհայտնվի նաև Եվրոպական աշխարհամասում: