Blizzard-ը հայտարարել է, որ Overwatch 2-ում այլևս բետա թեստավորում չեն անցկացնի հոկտեմբերի թողարկման նախաշեմին: Այս մասին Twitter-ում հայտնել է ընկերության փոխնախագահ Ջոն Սպեկտորը։

Չնայած մենք շարունակում ենք ամենօրյա ներքին փորձարկումներ Overwatch 2-ում, սակայն չենք նախատեսում լրացուցիչ հանրային բետա թեստեր:

Overwatch 2-ի զարգացման աշխատանքներն ըստ էության ընթանում են նախատեսվածի համաձայն: Երկրորդ բետան գործարկվեց հունիսին ու այն կարելի էր ձեռք բերել միայն Բլիզարդի ընտրությամբ կամ Watchpoint Pack փաթեթով: Բետա տարբերակը ներկայացրել է Junker Queen-ին որպես խաղային կերպար, ինչպես նաև փորձարկվել էր կրոսպլատֆորմային մուլտիփլեյերը: