Samsung ընկերությունը ներկայացրել է Gaming Hub ամպային խաղային ծառայությունը։ Ներկայացուցիչների խոսքով նախագիծը հասանելիություն կտա Xbox xCloud, NVIDIA GeForce NOW, Google Stadia և Amazon Luna ծառայություններին:

Պլատֆորմը, Ինչպես հայտնում են մշակողները, կմիավորի վճարովի և անվճար ամպային ծառայությունները, իսկ Xbox-ի հետ համագործակցությունը հնարավորություն կտա Xbox Game Pass Ultimate բաժանորդագրության միջոցով հեռուստացույցով գործարկել համակարգչային և կոնսոլային խաղերը: Նյութի հրապարակման պահին ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բրազիլիայում և Հարավային Կորեայում: Այլ տարածաշրջաններում հայտնվելու մասին չի հաղորդվում: