Skate խաղային շարքի նոր մասից մշակողները գեյմփլեյ են հրապարակել, ցույց տալով խաղի զարգացումը: Մշակողները նշել են, թե խաղային ընթացքը վերագրվում է «նախա-նախա-նախա-ալֆա» տարբերակին:  Բացի այս, Electronic Arts-ը փակ թեստավորման հայտագրումներն է բացել:

Հաստատված օգտատերերը հնարավորություն կունենան մասնակցելու խաղի թեստավորմանը, թողնել կարծիքներ ու առաջարկություններ, որոնք կոգնեն հետագա նախագծմանը:

Ավելի վաղ Թոմ Հենդերսոնը գրել էր, որ Skate 4-ը պաշտոնապես կցուցադրեն հուլիսին: Դատելով հրապարակված տեսանյութից, խաղի մշակումը գտնվում է ստեղծման վաղ փուլում: Ըստ երևությին, խաղը հասանելի դառնա 2023 թվականին: