KRAFTON ընկերությունը հայտնում է, թե PUBG MOBILE World Invitational-ը տեղի կունենա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում օգոստոսի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

Թիմերը մրցելու են 3 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար՝ կենդանի լսարանի առջև, որն ի դեպ համավարակից հետո առաջին անգամն է կազմակերպվում: Մամուլի հաղորդագրության մեջ նաև հաստատվում է PUBG MOBILE Global Championship-ի վերադարձը 4 միլիոն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով:

Լավագույն թիմերը, որոնք կմրցեն միջոցառման առաջին շաբաթվա ընթացքում, ներառում են ReganS Gaming , Back2Back, TJB Esports և տարածաշրջանային չեմպիոն Nigma Galaxy-ն: Երկրորդ շաբաթում տեղի կունենա Afterparty Showdown-ը, որին կմասնակցեն առաջին շաբաթվա լավագույն թիմերը, վեց թիմեր, որոնք ընտրվել են այլ տարածաշրջաններից: PUBG Mobile-ի մշակողները խոստացել են, թե կլինեն նաև հատուկ հյուրեր:

PMWI-ն կանցկացվի Gamers8 փառատոնի շրջանակներում, որը կազմակերպել է Սաուդյան Արաբիայի Կիբերսպորտի Ֆեդերացիան: Սա իրենից ներկայացնում է ութշաբաթյա միջոցառում, որը տեղի կունենա երկրում ամռանը և որը ներառում է հինգ այլ կիբերսպորտային դիսցիպլինաներ:


2021 թվականին PUBG MOBILE World Invitational-ի առաջին մրցաշարի հաջողությունից հետո մենք շատ ուրախ ենք այն երկրորդ անգամ անցկացնել 2022 թվականին - մեկնաբանել է PUBG MOBILE Global Esports-ի տնօրեն Ջեյմս Յանգը: