Nintendo-ի երկրպագուն 40 հազար դոլար ընդհանուր գումարով գնել է ընկերության բաժնետոմսերը, որպեսզի անձամբ հրատարակչության ղեկավարությունից հարցնի իր սիրելի խաղի պլանների մասին: Այս մասին հայտնել Է Business Insider պորտալը։

Nintendo-ն ամենամյա հանդիպում է անցկացրել ներդրողների հետ հունիսի 29-ին։ Հանդիպման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է ունենալ ընկերության առնվազն հարյուր բաժնետոմս։ Հենց այսքանն էլ ձեռք է բերել երկրպագուն, ով ցանկացել է անանուն մնալ։ Սա այնուամենայնիվ, չի երաշխավորել նրան հրատարակչության ղեկավարությանը հարց տալու իրավունք։ Սակայն իրավիճակն առավել նպաստավոր է եղել, քանի որ նա կարողացել է անձամբ հարցնել Nintendo-ի նախագահ Սյունտարո Ֆուրուկավային, թե արդյոք ընկերությունը մտադիր է ինչ-որ բան անել իր սիրած F-Zero խաղի հետ կապված: Ցավոք, Nintendo-ն չի պատրաստվում վերամշակել կամ շարունակել մրցութային խաղի զարգացումը: