NAVI-ի դիպուկահար Ալեքսանդր S1mple Կոստիլևը Esports Awards 2022 մրցանակի հավակնորդների թվում է: Նա կպայքարի սթրիմեր Ալեշանդրե Gaules Բորբի, G2-ի ղեկավար Կառլոս Ocelote Ռոդրիգեսի և այլ կիբերմարզիկների ու ոլորտի ներկայացուցիչների հետ՝ «Տարվա Կիբերսպորտային անձ» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունում որոշվելու է նաև տարվա կիբերսպորտային խաղը, որի համար կպայքարեն CS:GO-ն, DOTA 2-ը, League օf Legends-ը, Valorant-ն ու այլ նախագծեր:

OG Road To International վավերագրական ֆիլմն էլ հայտնվել է «Տարվա Կիբերսպորտային բովանդակություն» անվանակարգում:

Esports Awards 2022-ը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերին Լաս Վեգասում։ 2021 թվականին մրցանակաբաշխության հաղթողն էր դարձել S1mple-ը: