World of Warcraft: Shadowlands-ի չորրորդ խաղաշրջանը մեկնարկում է օգոստոսի 3-ին՝ սերվերների ավանդական փորձարկումից հետո: Այս մասին Blizzard-ը հայտարարել է MMORPG-ի պաշտոնական ֆորումում։ Այս խաղաշրջանն ունենալու է փորձարարական նշանակություն:

Ավելի վաղ World of Warcraft-ում նոր սեզոնի մեկնարկը նշանակում էր ավելացնել նոր բովանդակություն՝ արշավներ, ստորգետնյա աշխարհներ և այլն: Խաղացողները միևնույն ժամանակ հատուկ պարգևներ էին ստանում PvP-գործունեության համար: Blizzard-ի փորձարկումը կայանում է նրանում, որ այս պարագայում խաղը թարմ բովանդակություն չի ունենալու - մշակողները պարզապես կավելացնեն Shadowlands-ի հին արշավներին հատուկ հատկություններ, որը բարդացնում է նրանց անցումը: