Քարտային խաղ Hearthstone-ի համար ներկայացվել է Murder at Castle Nathria խոշոր հավելումը: Blizzard-ը խոսել է նաև դրա մանրամասներից:

Լրացման սյուժեի համաձայն, սըր Դենատրին իր ամրոց է հրավիրել ընկերների ու թշնամիների, որպեսզի փարատի այն լուրերը, թե իբր նա թաքցնում է Մութ հողերում էներգիայի աղբյուր անիմի պաշարները: Սակայն դրանից հետո արդեն հաջորդ օրն ամրոցի սեփականատիրոջը մահացած են գտնում։ Ու ահա այստեղ խաղացողները խուզարկու-մոռլոկ Հոլմսի հետ պետք է պարզեն իարականությունը - մշակողներն այս իրադարձության համար մի քանի խաղային միջոցառումներ կկազմակերպեն:

Բացի այդ, յուրաքանչյուր դասի համար մեկական լեգենդար արարած կհայտնվի, ընդհանուր թվով՝ 10 հատ: Այս լեգենդար արարարածներն էլ հանդիսանալու են Դենատրիի սպանության գործում կասկածյալները: Հավելման մեջ կհայտնվի «տարածք» տեսակի քարտեր - խացաղողները կկարողանան խաղարկել դրանք, ապա ակտիվացնել քայլը՝ առանց մանա ծախսելու: Երբ նման քարտը գործարկվում է, դրա մոտ աշխատում է ամրության պաշարի սպառումը:

Ընդհանուր առմամբ Murder at Castle Nathria լրացումը խաղում կավելացնի 135 քարտեր, որոնցից որոշներն արդեն հրապարակվել են խաղի կայքում: Լրացման թողարկումը կկայանա 2022 թվականի օգոստոսի 2-ին: