No Man's Sky-ը հիբրիդային կոնսոլ տեղափոխելու գործընթացն ավարտին էին հասցնելու դեռ 2022 թվականի ամռանը, սակայն որոշ խնդիրներից ելնելով այն հասանելի կդառնա Nintendo Switch-ի օգտատերերի համար ընթացիկ տարվա հոկտեմբերի 7-ին:

Խաղի հեղինակ Շոն Մյուռեյը տեղեկացնում է, թե Nintendo-ի կոնսոլ տեղափոխելու բարդությունը կայանում է նրանում, որ խաղի հիմքում օգտագործվում է պրոցեդուրային գեներացիա և այդ պատճառով սարքը պետք է մշակի շատ մեծ տեղեկատվություն: Ամեն դեպքում Hello Games-ին հաջողվել է հաղթահարել անիրագործելի թվացող այդ արգելքը և Switch-ում խաղը կունենա կայուն աշխատանք:

No Man's Sky-ը Nintendo Switch-ի վրա հասանելի կդառնա առկա բոլոր հավելումներով հանդերձ: