Faze Clan կիբերսպորտային ակումբը հայտարարել է, որ պատրաստվում է դառնալ հանրային կազմակերպություն։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արժեթղթերի հանձնաժողովը համաձայնեցրել է ակումբի՝ B. Riley Principal 150 Merger Corp-ի հետ միաձուլումը: Այս համագործակցությունը թույլ կտա FaZe Clan-ին տեղադրել իր բաժնետոմսերը բորսայում: 

Ակումբի ներկայացուցիչները նշել են, որ անհամբերությամբ են սպասում բիզնեսի միավորման ավարտին ու B. Riley թիմի հետ համագործակցության շարունակությանը: FaZe-ը մտադիր է իր բաժնետոմսերը տեղակայել ամերիկյան NASDAQ բորսայում, որտեղ գործարքներ են կնքում տեխնոլոգիական ընկերությունների մեծ մասը, այդ թվում Activision Blizzard-ը և Take-Two-ն: 

2019 թվականին հանրային ընկերություն էր դարձել դանիական Astralis-ը, սակայն մինչև 2021 թվականը, երբ ակումբը դուրս եկավ ամերիկյան ֆոնդային շուկա, նրա բաժնետոմսերը վաճառվում էին միայն Դանիայի սահմաններում: