Call of Duty: Vanguard և Call of Duty: Warzone շութերների հեղինակները թվիթերում հրապարակել են հնարավոր քրոսովերից թիզեր և դատելով դրանից, այն կարող է կազմակերպվել Տերմինատորի հետ:

Հրապարակված պատկերում տեսնում ենք ոսկու ձուլակտորների կույտ և դրանցից մեկն արված է արծաթից, որն օգտագործում էր Սկայնեթ կազմակերպությունը, առաջակարդ Տերմինատորների ստեղծման համար: Գրառմանը կցված զմայլիկը ևս ակնարկում է դրա մասին - պատկերը ռոբոտի տեսքով է:

Call of Duty-ում ավելի վաղ քրոսովերներ են կազմակերպվել Ռեմբոյից, Ամուր ընկույզից և այլ հայտնի ֆրանշիզաներից, այդ թվում Գոձիլայից ու Քինգ Քոնգից: Մինչ քրոսովերի պաշտոնապես ներկայացնելը, հիշեցնենք, որ երկու խաղերում այսօր սկսվում է չորրորդ մրցաշրջանը Mercenaries of Fortune վերնագրով: Այն իր հետ բերում է նոր քարտեզ, թարմացված Կալդերան, զենքեր, խաղային կերպարներ և այլն: