Marvel Snap-ը կոլեկցիոն քարտային խաղ է Second Dinner ստուդիայի կողմից նախագծված, որը հիմնադրվել է Hearthstone-ի նախկին մշակողների կողմից՝ խաղային տնօրեն Բեն Բրոուդի գլխավորությամբ: 

Marvel Snap-ում խաղացողները պետք է հավաքեն Marvel-ի տիեզերքի հերոսներից քարտերի կապոցներ  ու պայքար ծավալեն PvP-խաղերում: Խաղի հիմնական գեյմփլեյ-առանձնահատկություններից մեկն այն է, որ երկու խաղացողներն էլ միաժամանակ են կատարում քայլ: Դրա հաշվին նրանց պետք չէ սպասել, թե երբ հակառակորդը կավարտի իր գործողությունը: Կարևոր մեխանիկաներից մեկն էլ «Սեղմել» գործողությունն է, որը թույլ է տալիս խաղացողներին կրկնապատկել վնասի մակարդակը: Մշակողների խոսքով սա խաղերը հետաքրքիր է դարձնում, քանի որ խաղացողները պետք է նախ մտածեն, թե արդյո՞ք կրկնապատկումը նրանց դեմ չի խաղա, օգուտ տալու փոխարեն:

Marvel Snap-ում կապոցները բաղկացած են 12-15 քարտից: Խաղի թողարկմանը կներկայացվի 150 քարտ Մառվելի կերպարներից: Պայմանականորեն անվճար նախագիծը դուրս կգա Անհատական Համակարգիչների ու մոբայլ սարքերի համար: Թողարկման օր չի նշվել: