Kotaku-ի տրամադրության տակ են հայտնվել Electronic Art-ի աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակները։ Դրանցում ասվում է Օսթինում տեղակայված գրասենյակում զանգվածային պաշտոնանկությունների մասին։ Խոսքը հատկապես վերաբերվում է FIFA 22-ի տեխնիկական աջակցություն իրականացնող աշխատողներին։

Աղբյուրներից մեկի տվյալներով առանց աշխատանքի կմնա մոտ 100 մարդ, իսկ որոշումը, ամենայն հավանականությամբ, կապված է ՖԻՖԱ-ի հետ պայմանագրի վերջերս խզման հետ: 

Kotaku-ի աղբյուրը նշում է, որ ընկերությունը մտադիր է տեխնիկական աջակցության պարտականությունները տեղափոխել աութսորսինգի: Բացի այս նշվում է, թե EA-ն, իբր նման քայլի է գնացել ցածր աշխատավարձի բազմաթիվ բողոքներից հետո: