ԱՄՆ-ի բնակիչը դատի է տվել Blizzard Entertainment-ին այն պատճառով, որ իր անչափահաս դուստրը 300 դոլար է ծախսել Heartstone քարտերի հավաքածուների վրա: 

Հայցվորի կարծիքով Blizzard Entertainment-ը մոլորության մեջ է գցում օգտատերերին՝ չբացահայտելով լուտբոքսերում այս կամ այն առարկաների ստացման հավանականությունը։ Հայցում նաև նշվում է, թե Կալիֆորնիայի «ընտանեկան օրենսգրքի» համաձայն, անչափահաս խաղացողները պետք է իրավունք ունենան խզել պայմանագիրը ու վերջիններիս վերադարձնեն գնումների դիմաց ծախսած գումարը։ Բացի այս, հայցվոր կողմը ծրագրավորողներին մեղադրել է ծնողական վերահսկողության գործառույթի բացակայության մեջ։ Այլ անչափահաս խաղացողների օրինական ներկայացուցիչները կարող են միանալ հայցադիմումին:

Blizzard Entertainment-ի փաստաբանները չեն համաձայնել հայցի հետ, սակայն դեռևս գործի էության վերաբերյալ մանրամասն մեկնաբանություն չեն փոխանցել: