PUBG: Battlegrounds-ի մշակողներն ավելի վաղ հայտարարել էին, թե արքայական մարտի համար հասանելի կդառնա նոր քարտեզ Kiki վերնագրով: Այժմ պարզ է դարձել դրա թողարկման մոտավոր ժամանակահատվածը: Հիմնվելով տվյալների վերլուծաբան և ինսայդեր PlayerIGN-ի տեղեկությունների վրա, սպասվում է, որ խաղային քարտեզը հասանելի կդառնա ընթացիկ տարվա հուլիսին:

2022 թվականի հոկտեմբերին մշակողները նախատեսում են PUBG: Battlegrounds-ում ավելացնել խաղային նոր ռեժիմ և վերամշակում իրականացնեն Vikendi խաղաքարտեզում:

Օգոստոսին, հոկտեմբերին և դեկտեմբերին PUBG-ում կլինեն նոր բարելավված երեսվածքներ(սքիններ): Բացի այս, տարվա երրորդ ու չորրորդ եռամսյակներում խաղը կունենա հինգ կոլաբորացիա(համագործակցում): 

Առհասարակ, 2022 թվականի ընթացքում հեղինակները տարատեսակ փոփոխություններ և նորամուծություններ կկատարեն արքայական մարտ PUBG-ում: